Լուսանկարիչը կիսվել է համաշխարհային աստղերի համերգներին ապօրինի արված եզակի լուսանկարներով
Ամերիկացի լուսանկարիչ Ջուլիան Սթոունը տարիներ շարունակ համաշխարհային ճանաչում ունեցող ռոք և փոփ աստղերի (Չաք Բերից ու Պրինսից մինչև Grateful Dead և U2) համերգների ժամանակ ապօրինի նրանց նկարել է: Վեստի.ռու կայքը գրում է, որ հոկտեմբերին լույս կտեսնի Սթոունի գիրքը շուրջ 250 եզակի լուսանկարներով, որոնցից մի քանիսը հրապարակել է իր կայքում։
Սթոունի խոսքով, արխիվում ունի ավելի քան 10 հազար համերգից արված լուսանկարներ, որոնց մեծ մասը երբեք չի հրապարակել։ Լուսանկարիչը պատմել է, որ ապօրինի նկարահանումներ անելու հետաքրքրություն իր մոտ առաջացել է 1970-ականների վերջին, երբ առաջին անգամ իր քաղաքում համերգով հանդես էր գալու Ramones ռոք խումբը։
Սթոունը ցանկացել է դահլիճ մտցնել լուսանկարչական ապարատ, բայց թիկնապահները հայտարարել են, որ շոուի ժամանակ նկարահանումն արգելված է։ Ամերիկացին ցանկացել էր ապարատը թողնել մեքենայի մեջ, սակայն հանկարծակի նոր մոտ ծագել է մի գաղափար. լուսանկարչական ապարատի տարբեր մասերը թաքցրել է իր գրպաններում, նույնիսկ գուլպաների մեջ։ Առանց որևէ խոչընդոտի մտել է դահլիճ։
Այդ ժամանակվանից սկսած նա արել է լուսանկարներ։ Նույնիսկ եղել է մի պահ, ունեցել է հատուկ բաճկոն՝ գաղտնի գրպաններով, որոնց մեջ պահել է ապարատի մասերը։