Ինգուշեթիան և Չեչնիան սահմանի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել
Ինգուշեթիայի և Չեչնիայի ղեկավարներ Յունուս-Բեկ Եվկուրովը և Ռամզան Քադիրովը երկու շրջանների միջև սահմանի բաժանման մասին համաձայանգիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն։
«Համաձայն ստորագրված փաստաթղթի՝ Չեչնիային է տրվում Իգուշեթիայի Սունժենսկի շրջանում տեղակայված լեռնային-անտառային տեղանքը, իսկ Ինգուշեթիային տրվում է նմանօրինակ տեղանք՝ տեղակայված Չեչնիայի հանրապետության Նադտերեչնի շրջանում»,- ասված է Ինգուշեթիայի ղեկավարի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ վարչական սահմանների վեճը երկու հանրապետությունների միջև ծագել էր 1990-ական թվականներին։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են