ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերը կանցկացվեն դռնփակ. Կոստանյան
ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերը կանցկացվեն դռնփակ։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։
«Նկատի ունենալով, որ մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքի ապահովումը, այսինքն՝ հեռախոսազրույցները լսելու-չլսելու և հեռահաղորդաակցության գաղտնիության ապահովման իրավունքի իրացումը և պաշտպանությունն իրենց մեջ պարունակում են ազգային անտանգությանը վերաբերող, պետական գաղտնիքներ կազմող տեղեկատվություն, հանձնաժողովը որոշեց՝ հրավիրված պաշտոնատար և ոչ պաշտոնատար անձանց, ովքեր հանձնաժողվին հայտնելու են ծառայողական, պետական կամ այլ գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, այդ նիստերը լինելու են ամբողջությամբ դռնփակ։ Իսկ փորձագետների մասնակցության դեպքում հանձնաժողովը կարող է որոշում կայացնել՝ տվյալ նիստը դռնփակ, թե դռնբաց անցկացնել»,- ասաց նա։
Գևորգ Կոստանյանը շեշտեց՝ հանձնաժողովի նիստից հետո հանձնաժողովի անդամները ԶԼՄ-ներին տեղեկություններ չեն հայտնելու, տեղեկություններ հայտնվելու են միայն պաշտոնական հաղորդագրությունների միջոցով։
«Հանձնաժողովի բոլոր անդամները նախազգուշացված են օրենքով, որպես պատգամավոր՝ տվել են ստորագրություն՝ պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնի տեղեկություններ հրապարակելու պատասխանատվության մասին, ինչպես իրենց պաշտոնավարման ընթացքում, այնպես էլ պաշտոնավարումից հետո հինգ տարվա ընթացքում։ Այսինքն՝ հանձնաժողովի անդամներն իրավասու չեն քննարկված թեմաների շուրջ մամուլին պարզաբանումներ տալ, իրավասու չեն քննարկված թեմաների շուրջ մամուլին կամ այլ անձի որևէ տեղեկություն տալ։ Հակառակ դեպքում պատգամավորը քրեորեն պատժելի վիճակի առջև կկանգնի։ Նոր բան չենք ասում, դա օրենքով է սահմանված»,- ասաց Կոստանյանը։
Հանձնաժողովի նախագահը նաև տեղեկացրեց, որ իրենք հարցումներ են ուղարկելու պետական և ոչ պետական մարմիններին՝ իրենց տրամադրելու տեղեկություններ, թե հեռախոսազրույցներ լսելու ունակ ինչ սարքավորումներ են օրինականորեն ՀՀ ներմուծվել՝ անկախությունից ի վեր։ Երկրորդ, հարց է ուղղվելու՝ արդյոք տեղեկություններ կա՞ն, որ որևէ անձ ապօրինի կերպով ներմուծել կամ օգտագործում է նման սարքեր։
Նշենք, որ քվեարկության դրվելուց հետո աշխատակարգը միաձայն հաստատվեց։
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը նշեց, որ երբեմն չեն հրապարակվի նաև որոշ պաշտոնյաների անուններ, որոնք կհրավիրվեն և կմասնակցեն են քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստերին։
Հարակից հրապարակումներ`
- Սերգեյ Բագրատյանն առաջարկում է քննիչ հանձնաժողովի քննարկման առարկա դարձնել Օսկանյանի և Զուրաբյանի գաղտնալսումը
- Քննիչ հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Ալեն Սիմոնյանը
- Գևորգ Կոստանյանը չի բացառում, որ գաղտնալսում են նաև իր հեռախոսը
- Նշանակում է՝ որևէ քաղաքացի երաշխավորված չէ գաղտնալսումից. Գևորգ Կոստանյան
- ԱԺ քննիչ հանձնաժողովն անդրանիկ նիստը կանցկացնի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան