InecoMobile` բջջային հավելված բոլորի համար
Հանդիսանալով տարածաշրջանի առաջատար թվային բանկերից մեկը՝ Ինեկոբանկը շարունակում է զարգացնել հեռահար բանկային ծառայությունները՝ գործարկելով նոր հնարավորություններ InecoMobile հավելվածում։
Հետաքրքրության մեծ ալիք բարձրացրած InecoPay արագ վճարումների հնարավորությունն այժմ հասանելի է ոչ միայն Ինեկոբանկի հաճախորդներին, այլ նաև բոլոր նրանց, ովքեր ունեն ՀՀ բանկերի կողմից թողարկված ArCa, Visa, Master վճարային քարտեր (մանրամասն՝ այստեղ), ինչպես նաև` միջազգային MasterCard վճարային համակարգի քարտեր։ Ընդամենն անհրաժեշտ է InecoMobile հավելվածին կցել վճարային քարտն ու կատարել InecoPay վճարում սմարթֆոնի միջոցով։
Բանկից տեղեկացնում են, որ քարտի կցման հնարավորության հետ զուգահեռ Ինեկոմոբայլ հավելվածում գործարկվել է ևս մեկ գործիք՝ «պարբերական վճարումների կատարում», որի շնորհիվ հաճախորդները ստիպված չեն լինի ամեն ամիս կատարել նույն գործարքները, այլ հենց հավելվածի միջոցով կարող են հանձնարարել Բանկին իրենց փոխարեն իրականացնել այնպիսի գործարքներ, ինչպիսիք են՝ կոմունալ վճարումները, վարկի ամսական մարումները, վարձավճարների փոխանցումները և այլ պարբերական վճարումներ։
Այս գործիքն օգտատերերին թույլ կտա նաև կցված քարտերից կատարել պարբերական համալրումներ իրենց Ինեկոբանկի հաշիվներին և ստանալ հնարավորություն օգտվելու բանկի կողմից մատուցվող օնլայն և մոբայլ ամբողջական ծառայություններից։
«Ինչպես և խոստացել ենք, Բանկը մշտապես կատարելագործելու է իր կողմից մատուցվող ծառայությունների որակը՝ դրանք դարձնելով առավել հարմար և հասանելի։ Այս տարվա ընթացքում Բանկը կներդնի ևս մեկ նորարարական լուծում, որը էականորեն կբարձրացնի քարտային պրոդուկտների գրավչությունը հաճախորդների համար», - նշել է բանկի Զարգացման և մարքեթինգի տնօրեն Արեն Նալթակյանը։
Մանրամասների համար այցելել www.inecobank.am կամ զանգահարել 8115։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան