
Վարչապետը հանդիպել է «Կոնտուր Գլոբալ» միջազգային ընկերության գործադիր տնօրեն Ժոզեֆ Բրանդտին
Նյու Յորքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «Կոնտուր Գլոբալ» միջազգային ընկերության գործադիր տնօրեն Ժոզեֆ Բրանդտի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում գործունեություն ծավալող «Կոնտուր գլոբալ հիդրո կասկադ» ընկերության գրասենյակի գործունեության արդյունքները և մեր երկրում մինչ այժմ ամերիկյան ամենախոշոր ներդրումն իրականացրած «Կոնտուր Գլոբալ»-ի ներդրումային աշխատանքները: Կողմերը կարևորել են երկկողմ արդյունավետ համագործակցությունը և առաջիկայում նախատեսված ծրագրերի իրականացումը: Այս մասին հայտնում են կառավարության հասարայնության հետ կապերի ծառայությունից։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը մասնակցել է Թրամփի կողմից տրված ընդունելությանը
- Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան
- Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում. Մեր արտաքին քաղաքականության օրակարգում չկան կտրուկ շրջադարձեր
- Հասան Ռոհանին վարչապետ Փաշինյանին հրավիրել է Իրան
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան