Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը լուսաբանելու համար հավատարմագրվել է 250-ից ավելի օտարերկրյա լրագրող
Հայաստանը թևակոխել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ավարտական փուլ, այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը։
Գագաթնաժողովի աշխատանքներն ու հարակից միջոցառումները լուսաբանելու համար արդեն հավատարմագրվել է 300-ից ավելի լրագրող, որից միայն 50-ն են տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։
Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի միջոցառումները կմեկնարկեն հոկտեմբերի 7-ին ու կշարունակվեն մինչև հոկտեմբերի 12-ը։ Գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան կայցելեն Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների տասնյակ առաջնորդներ։ Հայաստանում կլինեն նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
Դիվանագիտական անձնագրերի չեղարկման մասին
«Այս պահի դրությամբ չեղարկվել է 254 դիվանագիտական անձնագիր, որոնք մեր կոչերից ու հորդորներից հետո չեն վերադարձվել»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով այսօր մամուլում տարածված այն տեղեկությանը, որ Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից։
Բալայանը նշեց, որ անուններ չի հնչեցնի ու չի մանրամասնի, թե ովքեր են ունեցել դիվանագիտական անձնագրեր, քանի որ այդ տեղեկատվությունը պաշտպանված է նաև անձնական տվյալների մասին ՀՀ օրենսդրությամբ։
«Չեմ կարող կոնկրետ անուններ հրապարակել, բայց այս պահի դրությամբ 100-ից ավելի դիվանագիտական անձնագրեր վերադարձվել են, 254-ը՝ չեղարկվել»,-ասաց Տիգրան Բալայանը։
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի համար մամուլի կենտրոնի կառուցման աշխատանքները
- Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ոստիկաններն իրենց մոտ հայերեն-ֆրանսերեն զրուցարան կունենան
- Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանը կդարձնի ֆրանկոֆոնիայի ինստիտուցիոնալ մայրաքաղաքը. Միկաել Ժան
- ՖՄԿ գլխավոր քարտուղար. ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին երկրների ղեկավարները քննարկելու են աշխարհի համար կարևոր հարցեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան