Չի բացառում, որ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային գաղտնալսման գործով հարցաքննության հրավիրվի նաև ՀՀ վարչապետը. Կոստանյան
ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն այսօր լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսման շրջանակներում հանձնաժողով հարցաքննության կհրավիրեն ինչպես վերջիններս, այնպես էլ ՀՀ վարչապետը:
«Տրամաբանական է, որ առնվազն այդ անձինք ինչ-որ մի փուլում հրավիրվելու են հանձնաժողովի նիստին, բոլոր սուբյեկտները հրավիրվելու են»,-նշեց նա:
Գևորգ Կոստանյանը նաև նշեց, որ Հայաստանի Հնարապետությունում որևէ մեկը չի կարող դառնալ ապօրինի գաղտնալսման զոհ:
«Մենք ընդունելի համարեցինք նաև այն հանգամանքը, որ քննարկման առարկա դարձնենք անգամ մինչ այս տեղի ունեցած ապօրինի գաղտնալսումները՝ հասկանալու, թե որքանով է մեր պետական ապարատը, օրենսդրական բազան հիմնավոր և բավարար՝ ունակ լինելու ապահովել մարդու սահմանադրական իրավունքի իրացումը»,-ասաց Կոստանյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման գործով ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալ կընտրվի
- ԱԱԾ տնօրենը հարցաքննվել է
- ԱԱԾ և ՀՔԾ պետերը Ռոբերտ Քոչարյանին ավելի լավ նվեր չէին կարող մատուցել. Գառնիկ Իսագուլյան
- ՔԿ. Քննություն է տարվում` պարզելու ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը ձայնագրելու և տարածելու դեպքի հանգամանքները
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա