«Թումո Փարիզը» բացել է իր դռները Փարիզի երիտասարդների առջև
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի առաջին միջազգային կենտրոնը` «Թումո Փարիզը», երեկ բացել է իր դռները Փարիզի երիտասարդների առջև: Այս մասին հայտնում են կենտրոնի լրատվական ծառայությունից։
Կենտրոնի 1500 ուսանողների կեսը Թումո Փարիզի կրթական ծրագիրը սկսում են այս տարի, իսկ ուսանողների մյուսը կեսը կենտրոն կհաճախի հունվար ամսից:
«Մենք ճանաչեցինք Հայաստանը` որպես գիտության, տեխնոլոգիաների ու կրթության ոլորտում ավանդույթներ ունեցող երկիր: Թումոյի միջոցով մենք Փարիզի երիտասարադներին տրամադրում ենք ապագայի աշխարհը կերտելու համար անհրաժեշտ բոլոր գործիքները»,- նշել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, ով այցելել է կենտրոն` Թումոյի զարգացման հարցերով ղեկավար Բեկոր Փափազյանի ուղեկցությամբ:
Կենտրոնում կրթությունն անվճար է: Ուսումնական ծրագիրը լիովին ադապտացվել է Փարիզի կենտրոնին և թարգմանվել է ֆրանսերեն: Գրանցված ուսանողների շուրջ մեկ երրորդը ցածր եկամուտ ունեցող ընտանիքներից է, և նրանց մոտ 40 տոկոսը աղջիկներ են:
Թումո Փարիզը գտնվում է Forum des Images կենտրոնում՝ Փարիզի Les Halles շրջանի կենտրոնական հատվածում: Կրթական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին:
Հարակից հրապարակումներ`
- Անն Իդալգո. Մի քանի օրից Փարիզում կբացվի Թումո կենտրոն, ինչում Հայաստանը ներշնչեց մեզ
- Անգելա Մերկելը «Թումո» կենտրոնում է
- Դավիթ Տոնոյանն ու «Թումո»-ի ներկայացուցիչները քննարկել են «Թումո-բանակ» ծրագրի հեռանկարները
- Արմեն Սարգսյան. «Թումո»-ն այն փայլուն օրինակն է, թե Հայաստանը որ ուղղությամբ պետք է գնա
- Թումո-ն հայտարարում է նոր ծրագրի մասին
- «ԹՈՒՄՈ»-ում ներկայացվել է Արցախի նոր զբոսաշրջային քարտեզը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան