Ուշակով. Քիչ հավանական է, որ Պուտինը Հայաստան այցելի այս տարվա ընթացքում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցը քննարկվել է, սայան դժվար թե այն տեղի ունենա մինչև այս տարվա վերջ, հետևաբար պետք է նպատակադրվել 2019-ի համար։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Իհարկե, քննարկվել է մեր նախագահի Հայաստան այցի հնարավորությունը, սակայն հստակ ժամկետներ չեն քննարկվել»,-ճեպազրույցում հայտարարել է նա։ Նա նշել է, որ ղեկավարները հանդիպելու են ոչ միայն Դուշանբեում անցկացվելիք ԱՊՀ գագաթաժողովին, այլև Աստանայում՝ ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակում։
«Այս միջոցառումները հնարավորություն են տալիս առաջնորդներին կարճ շփվել »,-ասել է նա՝ հիշեցնելով, որ Պուտին-Փաշինյանը հանդիպում կայացել է ընդամնեը վերջերս, այս տարվա ընթացքում նրանք հանդիպել են երեք անգամ։
«Վերջին անգամ Ռուսաստանի նախագահի ու Հայաստանի վարչապետի առանձնազրույցը տևել է մոտ երեք ժամ, նրանք բավականին լավ ու մանրամասն խոսել են»,-նշել է Ուշակովը։
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՌԴ նախագահի՝ Հայաստան նախատեսված այցին, ասաց. «Հնարավոր այցելության վերաբերյալ քննարկումները շարունակվում են։ Ժամկետներ հստակեցված չեն, միայն կարող եմ ասել, որ և՛ ռուսական կողմը, և՛ մենք հաստատել ենք, որ չասեմ մոտակա ժամականերս, բայց առաջիկայում նման այցելություն ծրագրված է, որն ունենալու է պաշտոնական բնույթ»։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը կայցելի Հայաստան
- Փաշինյան. Եթե Պուտինը Հայաստան չժամանի մինչև այս տարվա վերջ, ապա դա կանի հաջորդ տարվա սկիզբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին