ԱԳՆ խոսնակ. Հայաստանի տարածքում որևէ երկրի կենսաբանական լաբորատորիաներ չկան
«Հայաստանում ոչ ամերիկյան, ոչ էլ այլ երկրի կենսաբանական լաբորատորիաներ չկան։ Դրանք բացարձակապես Հայաստանի իրավասության տակ գործող լաբորատորիաներ են, որտեղ աշխատում են միայն մեր քաղաքացիները»,-ընթացող ճեպազրույցում հայտարարեց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ արձագանքելով այն քննադատություններին ու մեկնաբանություններին, որ ռուս փորձագետներին թույլ է տրվել մուտք գործել ամերիկյան լաբորատորիաներ։
ԱԳՆ ներկայացուցիչը հաստատեց՝ այո, ռուս փորձագետներն այցելել են այդ լաբորատորիա՝ սկսած 2017 թվականից։
«Դա բավականին բնական է երկու դաշնակից երկրների համար»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ ռուս մասնագետներին թույլ է տրվել Հայաստանում մուտք գործել ամերիկյան ֆինանսավորմամբ կառուցված լաբորատորիաներ, ուր զբաղվում են կենսաբանական նյութերի ուսումնասիրությամբ:
«Այդ հիմնարկները ոչ մի կերպ չեն կարող օգտագործվել Ռուսաստանի դեմ։ Այդ լաբորատորիաներն ամբողջությամբ Հայաստանի իշխանությունների վերահսկողության ներքո են: Հայաստանը պատրաստ է համագործակցության: Ռուս մասնագետներն արդեն այնտեղ եղել են ու համոզվել, որ այդ լաբորատորիաներում ոչ մի սարսափելի բան չկա: Այդ լաբորատորիաները շատ բարձր որակի են»,-ասել էր կառավարության ղեկավարը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան