Թրամփը հայտարարել է Կիմ Չեն Ընի հետ նոր հանդիպման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ առաջիկայում կհայտարարվի Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հետ իր նոր հանդիպման մասին։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Reuters-ին, գրում է, որ ԱՄՆ նախագահի խոսքով, նա մտադիր է հանդիպել Կիմ Չեն Ընին «շատ շուտով»։
Թրամփը միաժամանակ հավելել է, որ Վաշինգտոնը պաշտոնական հայտարարություն կանի այն ժամանակ, երբ այդ միջոցառման շուրջ համաձայնություն կլինի։
ԱՄՆ պետքարտուար Մայք Պոմփեոն հայտնել էր, որ Թրամփն ու Կիմ Չեն Ընը հնարավոր է հանդիպեն այս տարվա հոկտեմբերին։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը ցանկանում է ևս մեկ անգամ հանդիպել ԿԻմ Չեն Ընին
- Պուտինը հայտարարել է մոտ ապագայում Կիմ Չեն Ընի հետ հանդիպման պատրաստակամության մասին
- Թրամփը Թվիթերում հրապարակել է Կիմ Չեն Ընի նամակը
- Թրամփն անսպասելիորեն չեղարկել է Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան