«Ժողովուրդ». Առաջիկայում հետ կկանչվի Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` առաջիկայում հետ կկանչվի Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների` նրան հետ կանչելու պաշտոնական պատճառ նշվելու է թոշակի տարիքը. Սահակյանը 63 տարեկան է: Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ԱԳ խոսնակ Տիգրան Բալայանին, սակայն նա նշեց, թե չի կարող մեկնաբանել: «Դեսպանների նշանակումը և հետ կանչը նախատեսում է որոշակի արարողակարգային ընթացակարգեր, որոնց արդյունքում հրապարակվում է նախագահի հրամանագիրը: Մինչև այդ հրամանագրի հրապարակումը, որևէ մեկնաբանություն չի արվում այս գործընթացի վերաբերյալ»,-ասաց նա:
Նշենք, որ ավելի վաղ հետ էին կանչվել Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը, Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում