ՀՔԾ-ն արձագանքում է Անդրիաս Ղուկասյանին
Սարի թաղում 2016 թվականին տեղի ունեցած դեպքերի առթիվ քննվող քրեական գործով վարույթը չի կարճվել, այլ կասեցվել է, ինչն ամենևին չի ենթադրում, որ քրեական գործով կատարվող քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումները դադարեցվել են: Նման հաղորդագրություն է տարածել ՀՔԾ-ն։
Հիշեցնենք, որ կասեցման վերաբերյալ իրազեկման մասին երեկ հայտարարել էր Անդրիաս Ղուկասյանը՝ այն որակելով ՀՔԾ-ի խայտառակություն։
«Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ քննիչը քրեական գործով վարույթը կասեցնելուց հետո ինչպես անձամբ, այնպես էլ հետաքննության մարմնի միջոցով ձեռնարկում է միջոցներ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձին հայտնաբերելու կամ մեղադրյալի գտնվելու տեղը պարզելու, քննությունից խուսափող մեղադրյալին հետախուզելու ուղղությամբ:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` անհրաժեշտության դեպքում քննիչը կարող է կատարել քննչական համապատասխան գործողություններ:
Քրեական գործը կասեցնելու մասին տուժողներին և նրանց ներկայացուցիչներին ծանուցելիս ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից նույնպես պարզաբանվել է, որ հանցանք կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները և քննչական գործողությունները շարունակվում են: Անհրաժեշտության դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 260-րդ հոդվածի համաձայն` քրեական գործով կասեցված վարույթը կարող է վերսկսվել և կատարվեն դատավարական գործողություններ, այդ թվում` առանց մեղադրյալների մասնակցության»,-տեղեկացնում են ծառայությունից։
ՀՔԾ-ից տեղեկացնում են, որ հիշյալ քրեական գործով 9 անձի, այդ թվում` ոստիկանության ծառայողի, մեղադրանքներ են առաջադրվել տարբեր հանցավոր արարքների կատարման համար: Նրանցից 8-ի վերաբերյալ մեղադրական դատավճիռները մտել են օրինական ուժի մեջ, իսկ 1-ի վերաբերյալ դատաքննությունը շարունակվում է:
«Նշված քրեական գործով շարունակվելու են հանցանք գործած մյուս անձանց հայտնաբերմանն ուղղված քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումները»,-հայտնում են ՀՔԾ-ից։
Հարակից հրապարակումներ`
- Անդրիաս Ղուկասյան. ՀՔԾ-ի խայտառակությունը
- Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել Սարի թաղում և Խորենացի փողոցում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քննվող քրգործի շրջանակներում
- Դադարեցվել է Սարի թաղի դեպքերով քննվող քր. գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը
- «Սարի թաղի դեպքերով տուժող է ճանաչվել 21 լրագրող և օպերատոր, իսկ մեղադրանք է առաջադրվել ընդամենը 9 անձանց»
- Սարի թաղում լրագրողների գործունեությունը խոչընդոտելու, քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու համար 8 անձիք դատի էին տրվել
- Սարի թաղի բնակիչները կեղծ մեղադրանքով շարունակում են մնալ կալանքի տակ. Պնդում են հարազատները
- Սարի թաղի անկարգությունների գործով կալանավարվածն ազատ է արձակվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան