Մխիթարյանը մասնակցել է «Բրենտֆորդի»-ի հետ խաղից առաջ մարզմանը
Լոնդոնի «Արսենալը» նախօրեին վերջին մարզումն է անցկացրել անգլիական լիգայի Գավաթի` «Բրենտֆորդի» հետ այսօր կայանալիք խաղից առաջ: «Արսենալ»-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մարզմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Մխիթարյանը ոտնաթաթի վնասվածք էր ստացել։
«Արսենալ»-«Բրենտֆորդ» հանդիպումը կկայանա «Էմիրեյթս» մարզադաշտում` Երևանի ժամանակով 22:45-ին:
Հարակից հրապարակումներ`
- Ֆարմանյանին հիասթափեցրել է Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու որոշումը
- «Հրապարակ». Հենրիխ Մխիթարյանին երեկ զրկել են դիվանագիտական անձնագրից
- Կարևոր հաղթանակ տարանք. Մխիթարյանը՝ երեկվա խաղի մասին
- «Արսենալ»-ը՝ Մխիթարյանի Ադրբեջան մեկնելու հարցի մասին
- Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է իր և «Արսենալ»-ի հասցեին հնչող քննադատություններին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան