Արագածոտնի երեք գյուղերի բնակիչները կանգնեցրել էին «Հյուսիս-հարավ»-ի աշխատանքները
Արագածոտնի մարզի մի քանի համայնքների բնակիչներ փակել էին Երևան-Գյումրի ավտոճանապարհի Արագածոտն գյուղի հատվածը և կանգնեցնել նշված հատվածում «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությունը։
Ճանապարհը փակած գյուղացիներից մեկը նշեց, որ «Հյուսիս-հարավ»-ի կառուցման նախագծում իրենց գյուղերի հատվածում բացակայում է մեքենաների անցումները։
Արագածոտն գյուղի գյուղապետ Մելսիկ Ղազարյանը «Ազատությու» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ իրենց գյուղի մոտ կամուրջ չի կառուցվում, շրջադարձ չկա, ինչը մարդկանց համար դժվարություններ է ստեղծում. «Պետք է հասնենք Կոշի հատված՝ 9-10 կմ, նոր հետ դառնանք, գանք։ Հիմա ժողովրդի պահանջն այն է, որ մի անցում տան` Երևանից եկող մեքենաների մտնելու և դուրս գալու համար։ Սրա հետ կապված նաև հանդիպում ենք ունեցել մարզպետի հետ։ Մարզպետն ասում էր, թող ժողովուրդը հանդարտվի, ամեն համայնքից չորս ակտիվիստ թող հավաքվեն գյուղապետերի հետ, ԾԻԳ-ի գրասենյակից, տրանսպորտի նախարարությունից, վարչապետի աշխատակազմից հավաքվեն մարզպետարանում՝ գան քննարկելու այդ հարցը։ Բնակիչները չհամաձայնեցին, ասում են` թող իրենք այստեղ գան հանդիպման»։
«Հյուս-հարավ» ավտոմայրուղու շինարարության ծրագրերի ղեկավար Կարեն Բադալյան էլ հայտնեց, որ դեռ այս հատվածի վերաբերյալ ոչ մի որոշում չկա։
«Այս որոշումները մեկ օրվա մեջ չեն կարող կայացվել, քանի որ նախագծային լուծման, ֆինանսական հոսքերի հարցի լուծման հարց կա։ Երկուշաբթի նախարարության ներկայացուցիչները, «Հյուսիս-հարավի» ներկայացուցիչները, Արագածոտնի մարզպետը, գյուղապետերը հավաքվելու են, բոլոր հարցերը քննարկեն հատ-հատ։ Այն հարցերը, որոնք հնարավոր է լուծել շուտափույթ և կապված չեն մեծ ֆինանասկան հարցերի հետ, լուծում պետք է ստանան։ Իսկ այսպիսի հարցերը, որոնք նախագծային լուծում են պահանջում, ժամանակ է պետք»,- ասաց նա։
Գյուղացիների հարցին, թե որքա՞ն ժամանակ, Բադալյանը պատասխանեց. «Եթե այստեղ որոշվի, որ վերգետնյա կամուրջ պետք է կառուցվի, մոտ երկու ամիս կատարվելու է հետազոտություն, մոտավորապես մի ամիս ու կես նախագծում պետք է կատարվի, այսինքն այդ պրոցեսը տևելու է չորս-հինգ ամիս»։
Գյուղացիները նշեցին, որ «եթե երկուշաբթի պատասխան չլինի, ճանապարհը գիշեր-ցերեկ փակելու ենք»։
Հարակից հրապարակումներ`
- «Հյուսիս-հարավի» 2-րդ և 3-րդ տրանշներում օտարվել է մոտ 1900 հողամաս
- Վարույթ է ընդունվել «Հյուսիս-հարավ»-ի շրջանակներում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրգործը
- «Հյուսիս-հարավ»-ի իրականացման գործընթացում չարաշահումներով պետությանը 23.5 մլրդ դրամի վնաս է հասցվել
- Ավարտվել է Հյուսիս-Հարավի Տրանշ 2 հատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը. նախարար
- Հյուսիս-հարավի նախագիծը փոփոխվել է՝ հնավայրերը պահպանելու համար
- «Հյուսիս-հարավ» ճանապարհի որոշ հատվածների ֆինանսավորման հարցը դեռևս լուծված չէ. նախարար
- Աշոտ Հակոբյանը կօժանդակի իրավապահներին՝ բացահայտելու «Հյուսիս-Հարավ»-ի չարաշահումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան