Մարգարիտա Գասպարյանը քառորդ եզրափակչում է
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը շարունակում է պայքարը Տաշքենդի մրցաշարում: Երկորրդ շրջանում նա 6:2, 3:6, 7:6 հաշվով առավելության է հասել Գերմանիայի ներկայացուցիչ Տատյանա Մարիայի նկատմամբ: Հանդիպումը տևել է 2 ժամ, 8 րոպե:
Սա թենիսիստուհիների առաջին հանդիպումն էր պաշտոնական խաղերում: Գասպարյանը «Tashkent Open»-ի քառորդ եզրափակչում է, որտեղ ուժերը կչափի Հունգարիայի ներկայացուցիչ Ֆաննի Ստոլարի հետ, ով, իր հերթին, պարտության է մատնել ռուս թենիսիստուհի Վեռա Զվոնարյովային:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան