Մերլին Մոնրոյի սև կաբրիոլետը վաճառվում է
1956 թ. Ford Thunderbird ավտոմեքենան, որը վարել էր երգչուհի և դերասանուհի Մերլին Մոնրոն (1926-1962 թթ.), ԱՄՆ-ում Julien’s Auctions –ում հանվել է աճուրդի։ ՏԱՍՍ-ը, հղում անելով The Daily Telegraph-ին, գրում է, որ մեքենայի նախնական գինը 500 հազար դոլար է։ Ավտոմեքենան ամերիկյան դերասանուհու համար գնել է Marilyn Monroe Productions ընկերությունը։ Համարվում է, որ դա եղել է նրա գործարար գործընկեր և լուսանկարիչ Միլիթոն Գրինի սուրբծննդյան նվերը։ Մերլին Մոնրոն դարձել է դրա սեփականատերը դրամատուրգ Արթուր Միլլերի հետ ամուսնությունից վեց ամիս առաջ։ Ամուսինները դրանով իրենց հարսանեական արարողությանն են մասնակցել։
Մերլին Մոնրոն մեքենան վարել է 6 տարի և գրեթե 50 հազար կմ, հետո նվիրել է դերասանի վարպետության իր ուսուցչի որդուն։
Julien’s Auctions-ի ղեկավարի խոսքով, այդ հիանալի սև Ford Thunderbird-ը ոչ միայն ավտոմեքենաների պատմության մի մասն է, նաև փոխանցում է Հոլիվուդի իսկական լեգենդի գլամուրային, ռոմանտիկ և ողբերգական կյանքի մթնոլորտը։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան