
Մոուրինյուն ՄՅՈՒ խաղացողների ներկայությամբ Պոգբային զրկել է ավագի կարգավիճակից
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ պորտուգալացի Ժոզե Մոուրինյուին զայրացրել է ակումբի կիսապաշտպան ֆրանսիացի Պոլ Պոգբայի պահվածքը։
Գազետա.ռու կայքը գրում է, որ ESPN-ի տեղեկությամբ, պորտուգալացին դժգոհ է եղել Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղից հետո Պոգբայի արած մեկնաբանություններից։
Պոգբան դժգոհություն է հայտնել, որ «կարմիր սատանաները» չեն խաղում հարձակողական ֆուտբոլ, այդպիսով քննադատելով Մոուրինյուին։ Ունեցած տեղեկատվության համաձայն, սեպտեմբերի 25-ին Մոուրինյուն թիմի ընդհանուր մարզման ժամանակ բոլո խաղացողների ներկայությամբ հայտարարել է, որ Պոգբան այսուհետ չի լինի «Մանչեսթեր Յունայթեդի» ավագը։
Պոգբան այս մրցաշրջանում երեք անգամ գլխավորել է թիմը, քանի որ ՄՅՈՒ հիմնական ավագը Անտոնիո Վալենսիան վնասվածքի պատճառով բացակայում է:
Հարակից հրապարակումներ`
- Պոգբան Մոուրինյոյի հետ հաշտվել է
- Պոգբան ցանկանում է վերադառնալ «Յուվենտուս»
- Պոգբան զայրացրել է «Մանչեսթր Յունայթեդ»-ի մարզիչ Մոուրինյոյին
- Պոգբան կարող է վերադառնալ «Յուվենտուս»
- Մխիթարյանը ծննդյան օրը նշել է Պոգբայի ու Ռայոլայի հետ
- Պոլ Պոգբան ճանաչվել է Եվրոպայի լիգայի լավագույն ֆուտբոլիստ
- Պոգբան շնորհավորել է Մխիթարյանին
- Մխիթարյանն ու Պոգբան ևս լքեցին Մոուրինյոյին