Մոսկվան 2018 թ-ին Ֆրանսիայից ընդունել է ռեկորդային թվով զբոսաշրջիկներ
2018 թվականին Ռուսաստանի մայրաքաղաք է այցելել 203 հազար ֆրանսիացի, ինչը Մոսկվայի համար ռեկորդային ցուցանիշ է: Այս մասին հայտնել է Մոսկվայի սպորտի և զբոսաշրջության դեպարտամենտի մամուլի ծառայությունը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ աղբյուրի՝ 2017 թ-ին Մոսկվա է այցելել ավելի քան 130 հազար Ֆրանսիայի քաղաքացի, որոնցից 40%-ը եկել է որպես զբոսաշրջիկ, 40 տոկոսը՝ գործուղումների նպատակով, իսկ մնացած 20 տոկոսը՝ մասնավոր այցով:
«Մինչդեռ 2018 թ-ի առաջին կիսամյակում Մոսկվան ընդունել է 203 հազար ֆրանսիացու: Ֆրանսիան ընդգրկվել է Մոսկվա ամենաշատ զբոսաշրջային հոսքը ապահովված հինգ երկրների շարքում»,- ասել է Մոսկվայի սպորտի և զբոսաշրջության դեպարտամենտի ներկայացուցիչ Ինեսա Գրիգը՝ հավելելով, որ դա ռեկորդային ցուցանիշ է:
Նա միաժամանակ նշել է, որ 2017 թ-ին Ֆրանսիայից զբոսաշրջային հոսքը 2016 թվականի համեմատ ավելացել է 33%-ով: Ընդհանուր առմամբ, 2017 թ. Մոսկվա է ժամանել 21.6 մլն զբոսաշրջիկ: Ֆրանսիայից բացի, Ռուսաստանի մայրաքաղաք մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելել Չինաստանից, Գերմանիայից, Նիդեռլանդներից և Միացյալ Նահանգներից: