Վարազդատ Հարոյան. «Հաճելի էր լինել թիմի ավագը»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի «Նեֆտեխիմիկի» (3:2) հետ խաղում կատարում էր ավագի պարտականությունները: Խաղից հետո ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում հայ ֆուտբոլիստը կիսվել է տպավորություններով:
«Հաճելի էր իմանալ, որ կատարելու եմ ավագի պարտականությունները: Դա նշանակում է, որ քո հանդեպ կա վստահություն: Դա շատ կարևոր է ինձ համար: «Նեֆտեխիմիկի» հետ մրցավեճը բարդ ստացվեց: Հաղթում էինք 3:0 հաշվով, իսկ հետո երկու գոլ բաց թողեցինք: Կարևորն այն է, որ մենք դուրս եկանք գավաթի խաղարկության հաջորդ փուլ:
Ուրախ եմ, որ արդեն երրորդ խաղն է մեկնարկային րոպեներից խաղադաշտում եմ: Սա իմ աշխատանքի արդյունքն է: Հիմա մեր մտքերը սևեռված են առաջնության վրա: Կարևոր հանդիպում պետք է անցկացնենք «Արսենալի» հետ: Խաղում ենք տանը, իսկ դա նշանակում է, որ պետք է անպայման հաղթենք»,- ասել է Հարոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան