Օզբիլիսը մարզման ժամանակ վնասվածք է ստացել
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Վիլլեմ II»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վնասվածք է ստացել: Այս մասին տեղեկացնում է Bd.nl-ը` հավելելով, որ հենց այս պատճառով էլ հայ ֆուտբոլիստը բաց է թողել «Ֆորտունա Սիտարդի» (4:4) և «Վոլենդամի» (2:1) հետ դիմակայությունները:
Նշվում է, որ Օզբիլիսը ծնկատակի ջլի վնասվածք է ստացել մարզման ժամանակ: Ֆուտբոլիստի ապաքինման ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն չի հաղորդվում: Հոլանդիայի առաջնության 6-րդ տուրից հետո Արասի թիմը վաստակել է 8 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան