Դատարանը կարող է ազատ արձակել Խաչատուրյան քույրերին
Մոսկվայի Բասմաննի դատարանը սեպտեմբերի 27-ին կքննարկի հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից կրտսերի ազատ արձակման միջնորդությունը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է միջազգային իրավապաշտպան «Ագորա» կազմակերպության ղեկավար Պավել Չիկովը: Հինգշաբթի կքննարկվի նաև մյուս երկու քույրերի՝ Քրիստինայի և Անգելինայի ազատ արձակման մասին միջնորդությունը:
Այսօր ավելի վաղ պարզ էր դարձել, որ քննչական մարմինները միջնորդել էին դատարանին քույրերի խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Առաջարկվում է քույրերին արգելել որոշակի գործողություններ կատարել, քննությունը չի պարզաբանել, թե կոնկրետ ինչ գործողությունների մասին է խոսքը:
Որոշակի գործողությունների արգելքը խափանման նոր միջոց է, որ վերջերս ընդգրկվել է Քրեական դատավարության օրենսգիրքում։
Հիշեցնենք, որ ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ հուլիսի 27-ին Ալտուֆևյան մայրուղու բազմահարկերից մեկի մուտքում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու մարմին՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով։ ՔԿ տվյալներով, նրան դանակով հարվածներ են հասցրել երեք աղջիկները։ Նրանց մեղադրանք է առաջադրված։ Աղջիկները հաստատում են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։ Հարցաննությանն աղջիկները խոստովանել են մեղքն ու պարզաբանել, որ իրենց և իրենց հոր միջև թշնամական հարաբերություններ էին հաստատվել այն պատճառով, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։Խաչատուրյան քույրերը օգոստոսի 2-ից կալանավորված են։
Փորձագետները Քրիստինային և Անգելինային ճանաչվել էին մեղսունակ։ Խաչատուրյան քույրերից կրտսերը՝ 17-ամյա Մարիան, հոր սպանության պահին անմեղսունակ է ճանաչվել, նրան տեղափոխել էին Մոսկվայի «Բուտիրկա» բանտի հոգեբուժական բաժանմունք։
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրյան քույրերից երկուսը կրկին տեղափոխվել են մեկուսարան
- Խաչատուրյան քույրերից երկուսը մեղսունակ են ճանաչվել
- Խաչատուրյան քույրերից ավագն ուղարկվել է հոգեբուժական փորձաքննության
- Փորձագետները Խաչատուրյան քույրերից կրտսերին՝ հոր սպանության պահին անմեղսունակ են ճանաչել
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից երկուսը կսովորեն մեկուսարանին կից դպրոցում
- Մոսկվայի օմբուդսմենը քննադատել է դպրոցի գործողությունները, որտեղ սովորել են Խաչատուրյան քույրերը
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը «ստի դետեկտորի» միջոցով ցուցմունք կտան
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերն ընդունել են մեղքը
- Դատարանը կգնահատի հոր սպանության գործով Խաչատուրյան քույրերի ձերբակալման որոշման օրինականությունը
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը մոտակա ամիսները կանցկացնեն մեկուսարանում
- Մոսկվայում հարազատ աղջիկները սպանել են հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին