Ուկրաինացիները նախընտրում են Տիմոշենկոյին
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն գլխավորում է Ուկրաինայի նախագահի թեկնածուների վարկանշային ցուցակը։ kp.ru-ի հաղորդմամբ, սեպտեմբերի 10-18-ն անցկացված սոցհարցման համաձայն հիմա նրան պատրաստ են իրենց ձայնը տալ ընտրողների 13,2 տոկոսը։
Երկրորդ տեղում է դերասան և շոումեն Վլադիմիր Զելենսկին։ Նրան պատրաստ են իրենց ձայնը տալ հարցվածների 7 տոկոսը։ Երկրի ղեկավար Պ. Պորոշենկոն երրորդ տեղում է 6,8 տոկոսով։ Այնուհետև Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Գրիցենկոն է, «Ընդդիմադիր բլոկ» կուսակցության համանախագահ Յուրի Բոյկոն և ուրիշներ։
Հարցվածների 17 տոկոսը նշել է, որ դեռ չի որոշել, թե ում է ընտրելու։
Նոր նախագահից քաղաքացիների հիմնական պահանջն է՝ Դոնբասում ռազմական գործողությունների դադարեցում (66 տոկոս) և կոռուպցիայի դեմ պայքար (49 տոկոս)։
Հարցվածների 64 տոկոսը համոզված է, որ երկրում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, 12 տոկոսը՝ ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա, 19 տոկոսը կողմ է անցյալը վերադարձնելուն։
Ուկրաինայի նախագահական ընտրությունները կայանալու են 2019 թվականի մարտի 31-ին։ Երկրի գործող նախագահը դեռ չի ասել՝ պատրաստվում է երկրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը, թե ոչ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան