Քաղաքական 14:47 26/09/2018 Հայաստան

Որևէ քաղաքական ուժ չունի ԱԺ արտահերթ ընտրության օրակարգին դիմադրելու ռեսուրս. վերլուծաբան

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները կարելի է ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացման վստահության մանդատ համարել կառավարությանը։ «Ե՞րբ և ինչպե՞ս կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրությունները» թեմայով քննարկմանն ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։

«Իրականում այդ մանդատն առանց  այդ էլ կար, մինչ այդ էլ կար, որովհետև ակնհայտ էր, որ Ազգային ժողովն իր ներկայացված  կազմով բոլորովին չի համապատասխանում քաղաքական իրողություններին, այսինքն Հայաստանում ստեղծված է արտառոց իրավիճակ, պետք է այդ իրավիճակը հնարավորինս շուտ փոխել, պետք է Ազգային ժողովը համապատասխանեցնել հասարակական տրամադրություններին, քաղաքական  իրողություններին»,-  նշեց նա։

Քաղաքական վերլուծաբանի  կարծիքով, ՀՀԿ-ն մինչև վերջ կդիմադրի ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հարցի քննարկման ժամանակ, որովհետև նոր Ազգային ժողովում,  ամենայն հավանականությամբ, նրանք ընդհանրապես չեն լինի կամ մի կերպ կհաղթահարեն շեմը, այսինքն կորցնելու շատ բան ունեն։ Նա նշեց, որ նույնը  նաև ՀՅԴ-ի դեպքում է. ավագանու ընտրությունները  ցույց տվեցին, որ ՀՅԴ-ն, ամենյան հավանականությամբ, հաջորդ խորհրդարանում չի լինի։

«ԲՀԿ-ի դեպքում փոքր ինչ այլ է։ Այն պահպանեց երկրորդ քաղաքական ուժի կարգավիճակը, ամենայն հավանականությամբ, հաջորդ խորհրդանարում կպահպանի երկրորդ քաղաքական ուժի կարգավիճակը, այնպես որ ԲՀԿ-ն գուցե բանակցությունների արդյունքում  համաձայնվի խորհրդարանը ցրելուն։

«Լույս» դաշինքը, եթե դրան դեմ գնա, քաղաքական ինքնասպանություն կլինի։ Բնականաբար, «Լույս» դաշինքը կողմ կարտահայտվի»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի խոսքով, որևէ քաղաքական ուժ չունի արտահերթ խորհրդարանական ընտրության օրակարգին դիմադրելու ռեսուրս, խնդիրն այն կլինի, թե ինչ կհաջողվի պայմանավորվել իշխանության հետ՝ ցրելու, լուծարելու և ընտրություն  անցկացնելու պայմանների առումով։

«Իհարկե, այդ շրջանակում կփորձեն  հնարավորինս «դիմադրել», բայց կրկնեմ՝ վերջնարդյունքին դիմադրելու ռեսուրս որևէ մեկը չունի։ Իհարկե, բոլորի համար կա խորհրդարանում հայտնվելու խնդիր, բայց, ի վերջո, նաև հասկանում ենք, որ խորհրդարանում իշխող ուժից բացի նաև այլ ուժ պետք է հայտնվի։ Այստեղ ինչ-որ շահագրգռվածություն ունի նաև իշխանությունը, որովհետև չի կարող միայն Նիկոլ Փաշինյանի ուժը ներկայացված լինի խորհրդարանում։ Սրա հետ կապված,  իհարկե,  մյուս ուժերի հետ իշխանությունը կարող է գալ ինչ-որ կոմպրոմիսի՝ խաղի այնպիսի կանոններ մշակել, որ այս փուլում ավելի դյուրին լինի խորհրդարանում հայտնվելն այլ ուժերի համար։ Հնարավոր է նաև դա վերաբերի անցողիկ շեմն իջեցնելուն»,- նշեց նա։

Հ. Բադալյանի  խոսքով, սա, ըստ էության, լինելու է միջանկյալ խորհրդարան, հեղափոխական իրավիճակում ձևավորված խորհրդարան։ Հիմնական քաղաքական պրոցեսները, կարծում է, պետք է տեղի ունենան դրանից հետո, որովհետև կան արդեն հարցեր, թե ընդհանրապես որն է լինելու Հայաստանում երկրորդ քաղաքական ուժը, արդյոք լինելու են երրորդ, չորրորդ ուժեր, ինչպես է բաշխվելու այդ ամեն ինչը։

«Հիմա մենք հեղափոխական օբյեկտիվ իրավիճակում ենք։ Իրավիճակի կայունացումից հետո մենք պետք է այլ պատկեր ունենանք և քաղաքական պրոցեսի առումով բուն խնդիրներն  այստեղ են»,- հավելեց քաղաքական վերլուծաբանը։

Քաղաքագետ Էդգար Վարդանյանն ասաց, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական թիմը ունի շատ ավելի մեծ ձայներ հավաքելու հնարավորություն։ Նրա խոսքով, հավանականությունը մեծ է, որ Երևանի ավագանու ընտրություններում ստացած 81 տոկոսը կավելանա ևս մի քանի տոկոսով այն պարզ պատճառով, որ նախ խորհրդարանական ընտրություները շատ ավելի մեծ ուշադրության են արժանանում հանրության կողմից, նաև ամենակարևոր հանգամանքը՝ հավանաբար ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը, այստեղ ուղղակիորեն Նիկոլ Փաշինյանի ընտրություններն են լինելու։

«Ակնհայտ է, որ շատ-շատերին սա ձեռնտու տարբերակ չէ, հատկապես այն քաղաքական ուժերին, որոնք այսօր խորհրդարանում են։ Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ խորհրդարան անցնելու շանսեր ունեն ԲՀԿ-ն, «Լույս» դաշինքը, բայց դա էլ, կարծում եմ, այսօր հաստատված քաղաքական իրավիճակի պարագայում է  այդպես»,- ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով, ԲՀԿ-ն ավագանու ընտրություններում  7 տոկոս ստացավ այն  պարագայում, երբ չի հակադրվել հեղափոխությանը, ուղղակի փորձել է ասել, որ իրենք կողմնակից են հեղափոխության, բայց դիմացինները հեղափոխությունից նահանջ են իրականացնում։

«ԲՀԿ-ն հասկացել է, որ չի կարող հեղափոխությանը հակադրվելով որևէ շանս ունենալ, ստանալ ինչ-որ տոկոս։ Նրանց կողմից լինելու է լուրջ պայքար դիմադրության, սակարկությունների գնալու առումով»,- նշեց Է. Վարդանյանը։

Քաղաքագետի կարծիքով, եթե նույնիսկ ՀՀԿ-ն մասնակցի ընտրություններին, ակնհայտ է, որ ջախջախիչ պարտության է մատնվելու։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}