Հայաստանն այսօր աշխարհին է ներկայանում որպես հուսալի և վստահելի գործընկեր. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս
Սեպտեմբերի 21-ին Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի երրորդ Հանրապետության 27-րդ տարեդարձին: Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Հրավիրյալների թվում են եղել Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբը, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, Ժողովրդական ժողովի պատգամավորներ, հասարակական-քաղաքական, գիտության և մշակույթի գործիչներ, հալեպահայ համայնքի կուսակցական կառույցների, ազգային բարեսիրական, մարզական միությունների և կազմակերպությունների ատենապետեր։ Միջոցառմանը ներկա է եղել նաև աշխատանքային այցով Սիրիայում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:
Ընդունելությանը ողջույնի և շնորհավորանքի խոսք է ուղղել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ 27 տարի առաջ Հայաստանի ժողովուրդը կատարեց պատմական իր ընտրությունը և ՀՀ ներկայիս տարածքի վրա հռչակեց իր անկախ պետականությունը՝ այդպիսով արտահայտելով ազատ և անկախ ապրելու իր կամքն ու համայն հայության բնօրրան կառուցելու վճռականությունը:
«Մեր պետությունը, այդ 27 տարիների ընթացքում անցնելով բազում փորձությունների միջով, այսօր աշխարհին է ներկայանում որպես հուսալի և վստահելի գործընկեր, որպես միջազգային իր պարտավորություններն ու պարտականությունները հարգող և կատարող, արժանապատիվ և ստեղծագործ, միջազգային ընտանիքի լիիրավ անդամ»,- ասել է նա:
Ելույթով հանդես է եկել նաև ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին