Քննիչ հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Ալեն Սիմոնյանը
ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստի մեկնարկից առաջ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը ներկաներին առաջարկեց նախ` կարծիքներ հայտնել այն մասին, թե քաղաքական վերադասավորումների արդյունքում ով է ԱԺ-ում ընդդիմադիր ուժ, որպեսզի ըստ այդմ էլ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ընդդիմությունից ներկայացուցիչ ընտրվի։
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը նշեց, որ իրենց հանձնաժողովը պարտավոր չէ զբաղվել հարցով՝ արդյոք որ ուժն է խորհրդարանում ընդդիմադիր, որը՝ ոչ։
Գևորգ Կոստանյանը, սակայն, կրկին պնդեց իր առաջարկը։ «Ով է ընդդիմություն»,- ներկաներին հարց ուղղեց նա։
«Ծառուկյան խմբակցության» պատգամավոր Գևոգ Պետրոսյանն էլ նշեց, որ ստեղծվել է անսահմանադրական իրավիճակ, և դասական առումով երկրում ընդդիմություն գոյություն չունի։
Նույն խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ կարծիք հայտնեց, որ ըստ տրամաբանության՝ ընդդիմություն է կառավարությունից դուրս մնացած ուժը, այս դեպքում ՀՀԿ-ն, այլ բան է, որ նոնսենս կերպով այդ ուժի ներկայացուցիչները խորհրդարանում զբաղեցնում են ԱԺ նախագահի և փոխնախագահների պաշտոնները։
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ շատ ճիշտ կլինի ընդդիմություն հայտարարել նրանց, ովքեր խորհրդարանի կազմավորման սկզբում իրենց հայտարարել էին ընդդիմություն։ Նրա համոզմամբ, հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի «Ելք» դաշինքի պատգամավորներից մեկը։
Նույն խմբակցության ներկայացուցչի՝ Ալեն Սիմոնյանի թեկնածությանը կողմ արտահայտվեց նաև Գևորգ Կոստանյանը։ Միաձայն քվեարկությամբ Սիմոնյանն ընտրվեց քննիչ հանձնաժողովի փոխնախագահ։
Նա միաժամանակ առաջարկեց քննիչ հանձնաժողովի բոլոր նիստերին հրավիրել ՄԻՊ-ին, նիստերն անցկացնել դռնփակ։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Կոստանյանը չի բացառում, որ գաղտնալսում են նաև իր հեռախոսը
- Նշանակում է՝ որևէ քաղաքացի երաշխավորված չէ գաղտնալսումից. Գևորգ Կոստանյան
- ԱԺ քննիչ հանձնաժողովն անդրանիկ նիստը կանցկացնի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան