Արտակ Զեյնալյան. Միայն օրենսդրությունը բավարար չէ երեխաների հանդեպ բռնությունը կանխելու համար
«Ցավալիորեն, երեխաները բռնության զոհեր են դառնում այնպիսի միջավայրերում, որտեղ միշտ չէ հնարավոր իրավական կարգավորումներով ապահովել լավագույն լուծումները»,-կարծիք է հայտնել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
Նախարարը երեկ մասնակցել է «Վե՛րջ երեխաների հանդեպ բռնությանը» թեմայով համաժողովին և խոսել երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման, առաջնային աջակցության տրամադրման, արդարադատության ու ծառայությունների հասանելիության ապահովման անհրաժեշտությունից՝ նշելով, որ հարցը օրակարգային է ՀՀ կառավարության համար և առնչվում է պետական, հասարակական կյանքի բոլոր ոլորտներին՝ տեսանելի և անտեսանելի:
Նախարարը գտնում է, որ այս խնդիրների լուծումը պահանջում է համագործակցային նոր մոտեցումներ ու համատեղ ջանքերի արդյունքում առկա հիմնախնդիրների արդյունավետ, որակական նոր մակարդակում կանխարգելող և արձագանքող լուծումներ:
«Արդարադատության նախարարությունն այդ ուղղությամբ ձեռնամուխ է եղել համակարգային, երկարաժամկետ ծրագրերի իրականացման, որի հիմքում յուրաքանչյուր երեխայի լավագույն շահի ապահովման կառուցակարգերի զարգացումն է:
Անշուշտ, միայն օրենսդրությունը բավարար չէ հասարակական կյանքում որակական համակարգային փոփոխությունների հասնելու համար: Ցավալիորեն, երեխաները բռնության զոհեր են այնպիսի միջավայրերում, որտեղ միշտ չէ հնարավոր իրավական կարգավորումներով ապահովել լավագույն լուծումները»,-նշել է նախարար Զեյնալյանը։
Գործադիր անդամի ներկայացուցչի համոզմամբ, լավագույն լուծումները սոցիալական նորմերի փոփոխությունը, դրական ծնողավարման, մեր համայնքներում երեխաների նկատմամբ հոգածության, պաշտպանության մշակույթի զարգացման համալիր քայլերն են, որին ձեռնամուխ ենք լինում մեր գործընկերների հետ համատեղ:
Հարակից հրապարակումներ`
- ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրենն իր գոհունակությունն է հայտնել երեխաների պաշտպանության ոլորտում ՀՀ ձեռքբերումների առնչությամբ
- Յունիսեֆ. Հայաստանում յուրաքանչյուր 6-րդ երեխան թերսնուցման խնդիր ունի
- Վեց ամսում Քննչական կոմիտեն ընտանեկան բռնության 258 քրեական գործ է քննել
- ՄԻՊ. Հայաստանյան դպրոցներում երեխաները բռնության են ենթարկվում թե աշակերտների, թե ուսուցիչների կողմից