Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավի շրջանակում ռուսաստանցի կանայք կայցելեն Արցախ
Հոկտեմբերի 5-7-ը նախատեսվում է ռուսաստանցի մեկ տասնյակից ավելի կանանց այցը Հայաստան և Արցախ՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակներում:
Վարչապետի տիկնոջ գրասենյակից հայտնեցին, որ խմբում ընդգրկված են Ռուսաստանի հասարակական-քաղաքական, մշակույթի, մարզական, գրական, լրատվական ոլորտների ականավոր գործիչներ: Նրանք Երեւան կժամանեն հոկտեմբերի 5-ին, իսկ հոկտեմբերի 6-ին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ կմեկնեն Արցախ, որտեղ առաջնագծից խաղաղության իրենց ուղերձը կհղեն հակամարտության բոլոր կողմերին:
Աննա Հակոբյանը «Կանայք հանուն խաղաղության» արշավի մեկնարկը հայտարարել է այս տարվա հուլիսի 24-ին Մոսկվայում:
Սեպտեմբերի 21-ին Աննա Հակոբյանը խաղաղության արշավին միանալու կոչ է հղել Սանկտ Պետերբուրգում՝ Կանանց եվրասիական երկրորդ համաժողովի մասնակիցներին:
Հարակից հրապարակումներ`
- Սանկտ Պետերբուրգում Աննա Հակոբյանը խոսել է հայ կանանց խնդիրների մասին
- Աննա Հակոբյան. Ադրբեջանում գտնվող Կարեն Ղազարյանին փոխանցվել է մոր նամակը
- Աննա Հակոբյան. Եթե լավ լիներ միջազգային ճնշումը, Կարեն Ղազարյանից արդեն լուր պետք է ունենայինք
- Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Մոսկվայում հայտարարել է «Կանայք հանուն խաղաղության» արշավի մեկնարկը