Վիեննայի տղաների երգչախումբը և «Մոսկվայի մենակատարներ» նվագախումբը ելույթ կունենան Հայաստանում
Հոկտեմբերի 4-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Վիեննայի տղաների երգչախմբի համերգով մեկնարկելու է «Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային փառատոնի աշնանային համերգաշարը։
Փառատոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Վիեննայի տղաների երգչախումբը աշխարհի ամենահին մշտապես գործող երգչախումբն է, որն այսօր 520 տարեկան է: Այդ երգչախմբում երգել և նրա հետ աշխատել են Մոցարտը, Սալիերին, Գլյուկը, Բրուքները, Հայդն եղբայրները, Շուբերտը, Բեթհովենը, Բախը:
Փառատոնի շրջանակում հոկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի համերգը՝ դիրիժոր և մենակատար Յուրի Բաշմետ։
Հարակից հրապարակումներ`
- Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը՝ Երևանյան Հեռանկարներ միջազգային փառատոնի հյուր
- «Երևանյան Հեռանկարներ»-ը հյուրընկալելու է 9 Գրեմմի մրցանակակիր «Էմերսոն» լարային քառյակին
- «Երևանյան հեռանկարներ»-ը շարունակելու է «նույն որակի մեջ ու դեպի ավելի բարձր»