«Ժամանակ». ԵԿՄ նախագահի միակ թեկնածուն մնում է Արամ Զ․Սարգսյանը
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» տեղեկություններով՝ չնայած վերջին օրերին Երկրապահ կամավորականների միության շուրջ ծավալվող զարգացումներին, առաջիկա օրերին տեղի է ունենալու միության վարչության նիստը, որտեղ վերջնական տեխնիկական հարցերն են քննարկվելու հաջորդ ամսվա առաջին օրերին նշանակվելիք համագումարից առաջ։
Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո ԵԿՄ արտահերթ համագումարում որոշվելու են միության անելիքները, որի ժամանակ ընտրվելու է նաև միության նախագահը։
Մեր տեղեկություններով՝ մինչև այս պահը ԵԿՄ նախագահի միակ թեկնածուն մնում է Արամ Զ․Սարգսյանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում