«Ժամանակ». Թիվ 92 մանկապարտեզի ներառական հատվածի մոտ 10 հատուկ մանկավարժ հեռացվել է աշխատանքից
«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի թիվ 92 մանկապարտեզը, որտեղ մի քանի տարի է՝ գործում է ներառական խնամքի կարիք ունեցող երեխաների համար նախատեսված մասնաշենքը հատուկ մանկավարժներով, հայտնվել է հերթական սկանդալի կիզակետում։
Ներառական հատվածի մոտ 10 հատուկ մանկավարժ աշխատանքից հեռացվել է տնօրեն Կարինե Հարությունյանի ու իրենից ավելի բարձրերի համար կազմակերպված դրամահավաքներին չմասնակցելու, մանկապարտեզի ներսում տեղի ունեցող արատավոր երևույթները բացահայտելու համար։
Աշխատակիցները մեզ տրամադրել են մի ձայնագրություն, համաձայն որի՝ մանկապարտեզի տնօրենը իրենց հետ խոսակցության ժամանակ խոստովանել է, որ իր համար դրամահավաքներ են եղել, ու որ այդ մանկավարժները աշխատանքից հեռացվել են գումարներ չտալու ու ոստիկանությունում բողոքներ գրելու համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները