Հայոց լեզվին նվիրված միջոցառում է անցկացվել Վիլնյուսի միջազգային դպրոցում
Վիլնյուսի միջազգային դպրոցում նշվել է Լեզուների եվրոպական օրը, որն այս տարի նվիրված էր հայոց լեզվին։
ԱԳՆ լրատվության ու հանրային դիվանգիտության վարչության փոխանցմամբ, միջոցառման կազմակերպչական աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերեց նաև Լիտվայում ՀՀ դեսպանությունը՝ ի դեմս նույն դպրոցի աշակերտ Վարդան Մկրտչյանի և Վիլնյուսի Կառավարման և տնտեսագիտության համալսարանի (ISM) ուսանողուհի Մալվինա Գրիգորյանի։
Եվրոպական լեզուների օրվա շրջանակներում դպրոցի տարբեր տարիքային խմբերի աշակերտների համար ցուցադրվել են ճանաչողական ֆիլմեր հայոց լեզվի և հայկական մշակույթի մասին, նախադպրոցական տարիքի երեխաների համար կազմակերպվեցին խաղեր, մուլտֆիլմերի դիտումներ և հայկական ազգային երգուպարի դասընթացներ։
Միջոցառման մեկնարկն ազդարարել են դպրոցի տնօրեն Ռեբեկա Յուրասը և Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Դեսպանն իր խոսքում հակիրճ անդրադարձ է կատարել օրվա խորհրդին և ներկայացրել հետաքրքիր փաստեր հայոց գրերի ստեղծման և լեզվի զարգացման փուլերի մասին։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում