Տուրիզմի միջազգային օրն է
Վերջին 60 տարվա ընթացքում զբոսաշրջության ոլորտn ընդլայնվել ու զարգացել է։ Այսօր այն տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղն է։ 1950 թվականին եթե աշխարհում հաշվվում էր 25 մլն զբոսաշրջիկ, ապա հիմա նրանց թիվը հասել է 1.3 մլրդ-ի։
2015-ին միջազգային տուրիզմից ստացվել է 1.26 տրիլիոն դոլարի եկամուտ։ Նման տվյալներ է հրապարակված ՄԱԿ-ի պաշտոնական էջում։
Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը մինչև 2030 թվականը կանխատեսում է միջին հաշվով տարեկան 3 տոկոս աճ։ Այլ գործոններից բացի, դա կարող է պայմանավորված լինել հանգստի իրավունքի իրացմամբ, որը սահմանում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։
Տուրիզմի միջազգային օր հռչակման նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել տուրիզմի կարևորության ու դրա սոցիալական, մշակութային, քաղաքական նշանակության վրա։
Հարակից հրապարակումներ`
- The Guardian-ը ներկայացրել է զբոսաշրջիկների ամենատարօրինակ բողոքները
- 2018 թվականի առաջին կիսամյակում Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 41 %-ով
- Էկոտուրիզմը Հայաստանում. ինչ ունենք և ինչ է պետք անել
- Գյումրին` մայիսյան տոներին ռուս զբոսաշրջիկների համար լավագույն ուղղություններից
- Ավետիս Գիդանյան. Տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը
- «Ուզում ես երջանկությունից լացել». Ռուս զբոսաշրջիկն այցելել է Տաթև ու Գանձասար