Հայաստանի ոսկերչական ներուժը ներկայացված է «Junwex Moscow» միջազգային ցուցահանդեսում
Հայաստանյան 6 ընկերություններ սեպտեմբերի 26-30-ին Մոսկվայում մասնակցում են «Junwex Moscow» միջազգային ոսկերչական ցուցահանդեսին։
Բիզնես Արմենիայի հանրային կապերի թիմի փոխանցմամբ, «Ռաֆօլ», «Երևանի Ոսկերչական Գործարան- 1», «Գնոմոն», «Շաբեր» ընկերությունները և «Արշավիր Դավթյան», «Մարտին Միսակյան», «Արտակ Բոջիկյան» անհատ ձեռնարկատերերը ցուցահանդեսին ներկայացել են առանձին տաղավարներով։ Հայկական արտադրողները միջազգային խոշոր գնորդներին ու դիստրիբյուտորներին են ներկայացնում թանկարժեք, կիսաթանկարժեք, բնական քարերով ոսկյա և արծաթյա զարդեր։
«Junwex Moscow» նախորդ միջազգային ցուցահանդեսից հայաստանյան ընկերությունները վերադարձել են ավելի քան 1 միլիարդ դրամի արտահանման պատվերներով։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում ադամանդի և ոսկերչական իրերի արտադրությունն աճում է
- Հայաստանյան ոսկեգործները էքսպոյից 580 միլիոն դրամի արտահանման պատվերներով են վերադարձել
- Հայտնի ոսկեգործներն ու գնորդները՝ Երևանում մի հարկի տակ
- Ռուսական կողմի հետ քննարկվել է ադամանդագործության և ոսկեգործության ոլորտում համագործակցությունը