Արցախը շահագրգռված է Լեհաստանի և նրա միավորումների հետ կապերի հաստատման մեջ. Բակո Սահակյան
Արցախի նախագահ Բակո Սահակյանը այսօր Լեհաստանի Վոլոմին շրջանի պատվիրակության հետ քննարկել է Վոլոմին շրջանի և Արցախի վարչական միավորների հետ համագործակցությանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է Լեհաստանի և նրա միավորումների հետ կապերի հաստատման ու զարգացման մեջ՝ այն համարելով պահանջված և հեռանկարային:
Հանդիպմանը մասնակցել են ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը, Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը, Վոլոմին շրջանի հայ համայնքի ղեկավար Աշոտ Առաքելյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում