Քիչ անց կմեկնարկի ՀՀԿ ԳՄ նիստը
Մելիք Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ գրասենյակում րոպեներ հետո կմեկնարկի կուսակցության գործադիր մարմնի նիստը։ Ըստ տարածված տեղեկությունների, այն վարելու է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նիստին շտապող ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը նշեց՝ օրակարգին ծանոթ չէ, քաղաքական օրակարգի բոլոր հարցերը քննարկման առարկա են դառնալու։ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ հարցը, սակայն, կուսակցությունում դեռ չեն քննարկել։
«Ներքաղաքական ցանկացած խնդրի լավագույն լուծումը երկխոսության միջոցով, առանց ավելորդ լարումների, համաձայնության ճանապարհով խնդիրների հանգուցալուծումն է։ Գոնե դա է պահանջում պետության շահը։ Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որևէ խնդրի լուծում փնտրելիս պետական շահը պետք է լինի գերակա։ Միայն այդ դեպքում է, որ պետությունը կարող է առաջ ընթանալ»,-ասաց Ֆարմանյանը։
Անդրադառանալով «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի՝ փողոցային պայքարը չբացառելու մասին հայտարարությանը, Ֆարմանյանը կրկնեց, որ երկխոսությունն է խնդիրների լավագույն լուծումը։
Հարցին, հնարավո՞ր է ՀՀԿ-ն էլ դիմի փողոցային պայքարին, Ֆարմանյանն ասաց. «Ընդհանրապես, երբ մեկը զբաղվում է քաղաքականությամբ ու պատրաստ չէ օգտվելու քաղաքական զինանոցի բոլոր օրինական միջոցներից, նա կարող է չզբաղվել քաղաքականությամբ»։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան