ՀՀԿ-ն երբեք չի լուծարվի . Գալուստ Սահակյան
«Դեռևս որևէ մեկը չի եկել մեզ հետ խորհրդակցելու, որ այդ մասին մի բան ասենք»,-ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե նիստում քննարկվե՞լ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը։
Այնուհետև նա հայտնեց այդ հարցի հետ կապված իր անձնական կարծիքը. «Դա սխալ երևույթ է»։
Միաժամանակ ՀՀԿ-ական գործիչը հավելեց, որ եթե կայանան արտահերթ ընտրություններ, իրենք կմասնակցեն։
Գ. Սահակյանը նշեց, որ ՀՀԿ-ն երբեք չի լուծարվի։
Հարցին, թե ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ի՞նչ հորդորեց կուսակիցներին արտահերթ ընտրությունների հետ կապված, նա ասաց. «Մենք արտահերթ ընտրությունների հարցն այդպես միանշանակ չենք քննարկել։
Եթե վարչապետը կգա, կցանկանա քննարկումներ անել, այդ ժամանակ կհավաքվենք, կքննարկենք, մեր կարծիքն այդ ժամանակ կասենք»։
Գ. Սահակյանը նշեց, որ ԱԺ ինքնալուծարումը պետության համար ամենավտանգավոր երևույթներից մեկն է։ Նա ասաց, որ չի կարծում, որ խորհրդարանական մեծամասնությունն ամեն դեպքում պետք է գնա այն ճանապարհով, ինչ ուզում է կառավարությունը։
Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցություն լինելո՞ւ է, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ նման հարց հիմա պետք է քննարկվի։ Եթե Ռոբերտ Քոչարյանը պետք է մտնի ակտիվ քաղաքականության մեջ, եթե այնպիսի խնդիրներ կառաջարկի, որոնք մեր ծրագրերին մոտ են, այդ ժամանակ հնարավոր է որևէ փոխհարաբերություն։
Ցանկացած քաղաքական ուժ բոլոր քաղաքական ուժերի հետ կարող է համագործակցել, եթե դա պետություն շահերից է բխում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին