Հայաստանում Beeline-ի ղեկավարը դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ Արդարադատության ակադեմիայում
Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդես է եկել դասախոսությամբ ՀՀ Արդարադատության ակադեմիայում։
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ընկերության ղեկավարի ելույթը նվիրված է եղել «Ռազմավարական որոշումների ընդունման հետ կապված սխալներ» թեմային։ Անդրեյ Պյատախինն լսարանին ներկայացրել է, թե ինչպես պետք է ուսումնասիրել իրավիճակը, ինչ հանգամանքներ պետք է հաշվի առնել և ինչպես խուսափել ամենահաճախ կրկնվող սխալներից՝ ճիշտ ռազմավարական որոշում ընդունելու համար։
«Դասընթացը, համոզված եմ հետաքրքիր կլինի ինչպես ակադեմիայի ունկնդիրների, այնպես էլ աշխատակազմի համար: Արդարադատության ակադեմիան մեծ ուշադրություն է դարձնում գործընկերների հետ համագործակցությանը և ես լիահույս եմ, որ Beeline-ի հետ համագործակցությունը կլինի հաջողված և կկրի շարունակական բնույթ», - նշել է Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը։
«Մեր ժամանակներում ճիշտ և մտածված որոշումների ընդունումը հաջողության գրավականն է՝ ինչպես աշխատանքում, այնպես էլ ամենօրյա կյանքում։ Beeline-ի նման խոշոր ընկերությունների համար դա զարգացման գլխավոր պայմանն է, և ես ուրախ եմ կիսվել այդ հարուստ փորձով, ինչպես նաև Հարվարդի համալսարանում ստացված գիտելիքներով։ Հուսով եմ, որ նոր գիտելիքներն օգտակար կլինեն և կօգնեն գրագետ մոտենալ կարևոր որոշումների ընդունմանը», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Միջոցառմանը ներկա է եղել 30 ունկնդիր, որոնց թվում են եղել դատարանների աշխատակիցներ, դատախազության ծառայողներ, գործող դատավորներ, դատախազներ, քննիչներ և այդ պաշտոնները զբաղեցնելու թեկնածուներ։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ի Ֆիքսված հեռախոսակապով զանգահարելն արդեն ավելի հարմար է և շահավետ
- Beeline-ում մեկնարկում է «Հաճախորդի օրը»
- Beeline Ստարտափ Ինկուբատորի ռեզիդենտներն ելույթ ունեցան ներդրողների առջև
- Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար
- Հայաստանում Beeline-ի աշխատակիցները մասնակցել են Համաշխարհային մաքրության օրվա աշխատանքներին
- Հայաստանում Beeline-ի աշխատակիցները կմասնակցեն Համաշխարհային մաքրության օրվա աշխատանքներին
- Հայաստանում Beeline-ի աշխատակիցները Հանքավանում մասնակցում են հերթական Digithon-ին
- Beeline-ի բաժանորդները կշարունակեն օգտվել Yandex-ի ծառայություններից՝ առանց ինտերնետի ծախսի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին