Բանակցություններին կմասնակցենք. Դավիթ Հարությունյան
«Ես այս պահին որևէ մեկնաբանություն չունեմ տալու»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե Ազգային ժողովը լուծարելու անհրաժեշտություն կա։
Մեկ այլ հարցի, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններ պե՞տք է լինեն, նա պատասխանեց. «Դիրքորոշումս կհայտնեմ դրա մասին, երբ ավելի պատրաստ լինեմ»։
Հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստան վերադառնալուց հետո սկսելու է այդ հարցի հետ կապված բանակցությունները, Դ. Հարությունյանն ասաց. «Բանակցություններին կմասնակցենք»։
Պատասխանելով հարցին, թե ՀՀԿ-ն պատրա՞ստ է բանակցություններ սկսելուն, Դ. Հարությունյանն ասաց. «Քաղաքական բանակցություններին միշտ էլ պատրաստ ենք»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ն երբեք չի լուծարվի . Գալուստ Սահակյան
- Քիչ անց կմեկնարկի ՀՀԿ ԳՄ նիստը
- Փաշինյան. Առաջիկայում քննարկելու եմ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին