ԵԿՄ նախագահի աթոռը թափուր կմնա ամենաքիչը մեկ շաբաթ
Մանվել Գրիգորյանի հետ հայտնի միջադեպերից հետո ԵԿՄ նախագահի աթոռը տևական ժամանակ թափուր է։ Դեռ հուլիսի 5-ին ԵԿՄ ակտիվի նիստին ազատամարտիկներն այդ պաշտոնում առաջադրել էին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի թեկնածությունը: Առաջադրվելու ցանկություն էր հայտնել նաև ազատամարտիկ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը։
Պարզելու՝ արդյոք թեկնածուներն ավելացել կամ պակասել են, նաև այն, թե երբ է տեղի ունենալու ԵԿՄ համագումարը, Panorama.am-ի թղթակիցը զրուցեց ԵԿՄ լրատվության բաժնի ղեկավար Ռուզան Ղազարյանի հետ։
Վերջինս նշեց, որ մինչև համագումարը նախ պետք է անցկացվի վարչության ընդլայնված նիստ, որի ընթացքում էլ կորոշվի համագումարի անցկացման օրը։
«Վարչության ընդլայնված նիստը տեղի կունենա հավանաբար հաջորդ շաբաթվա ընթացքում»,- ասաց նա։
Ինչ վերաբրում է ԵԿՄ նախագահի ընտրությանը, նա նշեց, որ թեկնածուների առաջադրումն ու բուն ընտրությունը տեղի են ունենում համագումարի ընթացքում։
«Համագումարի ժամանակ վարչության գործադիր մարմին է ձևավորվում, և վարչության անդամներից էլ հենց թեկնածուներ են առաջադրվում։ Այս պահին որևէ հստակություն այս մասով չկա»,- նշեց Ռուզան Ղազարյանը՝ միաժամանակ հավելելով, որ ԵԿՄ անդամները ցանկություն ունեն կառույցի նախագահի պաշտոնում տեսնել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանին։
Հիշեցնենք, որ ազատամարտիկ Արա Խուդավերդյանը՝ նույն ինքը՝ Կոռնիձորցի Արոն, հայտարարել էր, որ եթե Արամ Սարգսյանը դառնա ԵԿՄ նախագահ, կառույցն օգտագործելու է քաղաքական նպատակներով:
Հարակից հրապարակումներ`
- ԵԿՄ-ում կրքերը չեն հանդարտվում. «Ժողովուրդ»
- Թույլ տվեք չասեմ ներսի և դրսի աջակցությունների մասին. ԵԿՄ նախագահի թեկնածու
- ԵԿՄ համագումարը տեղի կունենա սեպտեմբեր ամսին. Համլետ Հայրապետյան
- «Ժողովուրդ». ԵԿՄ նախագահի պաշտոնում Արամ Սարգսյանի թեկնածությունը ազատամարտիկները չեն ընդունել
- ԵԿՄ նախագահ լինելու հայտ չեմ ներկայացրել. Արամ Սարգսյան
- ԵԿՄ-ից ինչպես հեռացողներ, այնպես էլ վերադարձողներ կան. ԵԿՄ փոխնախագահ
- Սասուն Միքայելյան. «Ես երբեք չեմ լինի ԵԿՄ նախագահ». «Ժողովուրդ»