Անդրիաս Ղուկասյանը բողոքարկելու է ՀՔԾ որոշումը
Քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը բողոքարկելու է Սարի թաղում 2016 թվականին տեղի ունեցած դեպքերի առթիվ քննվող քրեական գործը կասեցնելու մասին ՀՔԾ որոշումը։
«2016 հուլիսի 29-ին Սարի թաղում լրագրողների և ցուցարարների նկատմամբ կիրառված բռնության փաստերի հիմքով՝ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի ճնշման տակ, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու, բռնություն և հատուկ միջոցներ գործադրելով զուգորդված պաշտոնական լիազորությունները անցնելու դեպքերի առթիվ ՀՔԾ-ն հարուցել է քրեական գործ։
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի Հայաստան կատարած այցելությունից անմիջապես հետո ՀՔԾ-ն որոշել է կասեցնել նշված քրեական գործը, որպես մեղադրյալ ոչ մի անձ չհայտնաբերելու պատճառաբանությամբ։ Նշված որոշումը ակնհայտորեն ապօրինի է, որովհետև քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցների բռնություն կիրառելու փաստը արձանագրված է տարբեր տեսանյութերում։
2017 թ․ հուլիսին փոխանցել եմ ՀՔԾ՝ ավագ քննիչ Գ․Վ․ Բեգոյանին ապացույցներ, որոնք հաստատում են, որ Սարի թաղում բռնություն իրականացնող անձիք գործել են ոստիկանության ուժերի հետ համաձայնեցված։ Պ-ն Բեգոյանը այդ ժամանակ հայտնել է ինձ, որ այդ օրը Սարի թաղում քաղաքացիական հագուստով ոստիկանության ծառայողները, բոլորը հայտնի են քննչական մարմնին և հարցաքննվել են։ ՀՔԾ-ին հայտնի են նաև ոստիկանության զորքերի այն ծառայողները, ովքեր այդ օրը կիրառել են ցուցարարների դեմ հատուկ միջոցներ։
Անհրաժեշտ եմ գտնում բողոքարկել ՀՔԾ-ի վերոհիշյալ որոշումը։ Այս գործով տուժող քաղաքացիներին պատրաստ եմ ցուցաբերել աջակցություն՝ որոշումը բողոքարկելու գործում»,- գրել է Ա. Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԾ-ն արձագանքում է Անդրիաս Ղուկասյանին
- Անդրիաս Ղուկասյան. ՀՔԾ-ի խայտառակությունը
- Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել Սարի թաղում և Խորենացի փողոցում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քննվող քրգործի շրջանակներում
- Դադարեցվել է Սարի թաղի դեպքերով քննվող քր. գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը
- Սարի թաղի գործով մի քանի ամբաստանյալի խափանման միջոց է փոխվել
- Սարի թաղի խուլիգանության հետքերով
- Դատավորը «Սարի թաղի» գործով կալանավորի հիվանդությունը հաշվի չառնելով՝ կալանքը թողեց անփոփոխ. «Առավոտ»
- «Սարի թաղի դեպքերով տուժող է ճանաչվել 21 լրագրող և օպերատոր, իսկ մեղադրանք է առաջադրվել ընդամենը 9 անձանց»
- Սարի թաղում լրագրողների նկատմամբ բռնությունների գործով առհասարակ որևէ քայլ չկա. Հայկուհի Հարությունյան
- Սարի թաղի կալանավորված բնակիչներից որևէ մեկը չգիտի, իր որ գործողությունն է բերել այդ մեղադրանքի. փաստաբան
- Ոստիկանության կիրառած «Հատուկ միջոցների» մասին
- Անդրեաս Ղուկասյանը ՄԱԿ-ի երևանյան գրասենյակից հանդիպում է պահանջում