Միջազգային ասպարեզում մեծ ընդգրկվածությունը նաև Ռուբեն Մելիքյանի շնորհիվ էր. Արման Թաթոյան
«Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հետ մեր աշխատանքի և նրա ջանքերի շնորհիվ էր, որ մենք կարողացանք նոր որակի վրա դնել իրավապաշտպան աշխատանքը և ցույց տալ` տարածքի քաղաքական կարգավիճակը չպետք է ոչ մի նշանակություն ունենա իրավունքների պաշտպանության համար»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա նաև նշեց՝ այժմ այն մեծ ընդգրկվածությունը, որն ունենք միջազգային ասպարեզում, Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի շնորհիվ է, ինչը շատ կարևոր է. «Մենք ունեցանք ասուլիսներ եվրոպական երկրներում, թեև Ադրբեջանն անընդհատ խանգարում էր, բայց դա կապ չունի։ Իրավունքների պաշտպանությունը միշտ առաջնային է: Այնտեղ էլ կան կանայք, երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ցավում եմ, որ միջազգային կազմակերպությունները դրսևորում են միակողմանի մոտեցում և մարդու իրավունքների տեսանկյունից պատշաճ գնահատականի չեն արժանացնում»։
Արման Թաթոյանի խոսքով՝ ամեն ինչ պետք է անել, որ Արցախը ժողովրդավարության տեսանկյունից ճանաչելի դառնա աշխարհին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարել էր, որ հրաժարական է տալիս և ներկայում իրեն պատկերացնում է պետական համակարգից դուրս՝ իրավապաշտպանական գործառույթի տիրույթում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին