Արցախում զինծառայող է մահացել
Սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Աղասի Դերենիկի Մկրտչյանը: Հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,-ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները
- Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում. Մեր արտաքին քաղաքականության օրակարգում չկան կտրուկ շրջադարձեր
- Արցախում զինծառայող է զոհվել
- Արցախում զինծառայող է մահացել
- Արցախում զինծառայող է մահացել
- Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ թավշյա հեղափոխությունից հետո շրջադարձեր տեղի չեն ունենալու. վարչապետ
- Արմեն Սարգսյան. Հայ-ռուսական դաշնակցային համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից է