Արա Բաբլոյան. Հետամուտ եմ երեխաների իրավունքների պաշտպանության ցավոտ հարցերի լուծմանը
Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող ցավոտ հարցերը մշտապես գտնվում են ԱԺ նախագահի ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտարարել է ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար և Եվրոպայում փախստականների և միգրանտների ճգնաժամի արձագանքման հարցերով հատուկ համակարգող Աֆշան Խանի ու ՀՀ-ում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով, ինքը հետամուտ է դրանց լուծման հարցում։
ԱԺ լրատվության ու հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ, խոսելով հաշմանդամություն ունեցող և բռնության ենթարկված երեխաների խնդիրներից՝ Ազգային ժողովի նախագահը կարևորել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ իրականացվող ծրագրերի շարունակականությունը:
Աֆշան Խանը բարձր է գնահատել Արա Բաբլոյանի դերակատարությունն ու ներդրումը երեխաների իրավունքերի պաշտպանության և մի շարք առողջապահական ծրագրեր կյանքի կոչելու հարցում: Նա, կարևորելով համագործակցության շրջանակի ընդլայնումը, համազմունք է հայտնել, որ համատեղ ծրագրերի իրականացումը կնպաստի առողջապահության ու կրթության ոլորտի խնդիրների լուծմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առողջապահական երկարատև ծրագրեր իրականացնելու հեռանկարներին, ներառական կրթության ապահովմանն ու երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի մի շարք խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում տիկին Խանն ընդգծել է, որ ակնկալում է Արա Բաբլոյանի աջակցությունը:
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Զեյնալյան. Միայն օրենսդրությունը բավարար չէ երեխաների հանդեպ բռնությունը կանխելու համար
- ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրենն իր գոհունակությունն է հայտնել երեխաների պաշտպանության ոլորտում ՀՀ ձեռքբերումների առնչությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին