Իրավապաշտպանը ՀՔԾ հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ է համարում
«ՀՔԾ-ն պարտավոր է լրացուցիչ բացատրություններ տալ երկու տարի առաջ Սարի թաղում ոստիկանական վայրի և բարբարոսական գործողությունների, լրագրողների և խաղաղ բնակչության նկատմամբ բռնի և անմարդկային վերաբերմունքի, ապա դրանց պատասխանատուներին չհայտնաբերելու առնչությամբ»,-կարծիք է հայտնել «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը։
Նա համարում է, որ քրեական գործի կասեցումը՝ մեղավորներին չհայտնաբերելու պատճառաբանությամբ, ոչ պրոֆեսիոնալ հայտարարություն է։
«Սարի թաղի դեպքերը եղել են միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում, իսկ Human Rights Watch հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը մի քանի զեկույց է հրապարակել։ Այնպես որ, գործի կասեցումը ուղղակիորեն խփելու մեր երկրի միջազգային վարկին»,-նշել է Ալեքսանյանը։
Հիշեցնենք, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանն արդեն հայտարարել է, որ բողոքարկելու է ՀՔԾ-ի որոշումը։ Նա էլ այդ քրեական գործի կասեցումը որակել էր որպես ՀՔԾ խայտառակություն։
Հարակից հրապարակումներ`
- Անդրիաս Ղուկասյանը բողոքարկելու է ՀՔԾ որոշումը
- ՀՔԾ-ն արձագանքում է Անդրիաս Ղուկասյանին
- Անդրիաս Ղուկասյան. ՀՔԾ-ի խայտառակությունը
- Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել Սարի թաղում և Խորենացի փողոցում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քննվող քրգործի շրջանակներում
- Դադարեցվել է Սարի թաղի դեպքերով քննվող քր. գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը
- «Սարի թաղի դեպքերով տուժող է ճանաչվել 21 լրագրող և օպերատոր, իսկ մեղադրանք է առաջադրվել ընդամենը 9 անձանց»
- Սարի թաղի բնակիչները կեղծ մեղադրանքով շարունակում են մնալ կալանքի տակ. Պնդում են հարազատները
- Սարի թաղի դեպքերով 19 լրագրող ճանաչվել է տուժող, հաստատվել է լրագրողների վնասված տեխնիկայի ցանկը. ՀՔԾ
- Աչքը հեռացրած Սայադի քույրը դիմում է մարդկանց՝ օգնության խնդրանքով