ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է պրեմիում դասի նոր «Պրիվիլեգիա» մասնաճյուղը
Հայաստանում պրեմիում բիզնեսի զարգացման և պրեմիում ծառայությունների փաթեթատերերի ավելի մեծ զանգվածին բանկային ծառայությունների տրամադրման նպատակով սեպտեմբերի 17-ից սկսել է գործել ՎՏԲ-Հայաստան Բանկի թվով երկրորդ պրեմիում դասի մասնաճյուղը՝ նոր «Պրիվիլեգիա» մասնաճյուղը: Մասնաճյուղը տեղակայված է Երևանի հենց սրտում՝ Կասկադի և Օպերայի և բալետի թատրոնի հարևանությամբ Մոսկովյան 35 հասցեում (Բանկի գլխամասային գրասենյակի գլխավոր մուտքի ձախ կողմում):
ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր ժամանակակից և ընդարձակ «Պրիվիլեգիա» մասնաճյուղում տրամադրում են հետևյալ ծառայությունները՝
• Արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտների և ծառայությունների լայն ընտրանի,
• Ներդրումային և բրոկերային ծառայություններ,
• <ընտանեկան մասնաճյուղ>՝ հաճախորդի նաև ընտանիքի անդամների անհատական սպասարկում՝ ընտանեկան անհատական մենեջերների կողմից,
• World Black Edition պրեմիում դասի բանկային քարտերի ձևակերպում և սպասարկում,
• Լրացուցիչ ծառայությունների անվճար միացում՝ ՍՄՍ-, Ինտերներ- և Մոբայլ բանկ,
• Ճանապարհորդության ապահովագրություն,
• Օդանավակայանների ավելի քան 600 ՎԻՊ-գոտիներ անվճար մուտք՝ քարտով նվազագույն անկանխիկ շրջանառություն ապահովելու դեպքում,
• ՎՏԲ Խմբի ԱՊՀ երկրների ավելի քան 15,000 բանկոմատներից անվճար կանխիկացման հնարավորություն,
• Արձակուրդների և ճանապարհորդությունների ընթացքում դեպոզիտար պահատուփերում արժեքների անվտանգ պահպանություն,
• Կոնսյերժ ծառայություններ:
Անհատական մենեջերները յուրաքանչյուր հաճախորդին կցուցաբերեն հատուկ բարձրակարգ մոտեցում՝ ապահովելով հարմարավետ և որակյալ սպասարկում:
Մեր «Պրիվիլեգիա» մասնաճյուղի հարմարավետ միջավայրում հաճախորդները կկարողանան ոչ միայն բավարարել իրենց ֆինանսական պահանջմունքները, այլ նաև հարմարավետ անցկացնել գործնական հանդիպում կամ պարզապես հանգստանալ մեկ գավաթ սուրճի շուրջ:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել (+374 10) 60-60-90 հեռախոսահամարով:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը չի օգտվում երրորդ անձանց միջնորդական ծառայություններից
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է հաճախորդների ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները ավելի քանի 1 մլրդ ՀՀ դրամի չափով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը գնում է հիփոթեքային վարկեր առանց հաճախորդի եկամուտների վերլուծության
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հեռահար ծառայությունների նոր հնարավորություններ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները
- ՀՀ դրամով ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում 10% տոկոսադրույքով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը սահմանել է անվանական կրթաթոշակ Վանաձորի Պետական համալսարանի լավագույն ուսանողի համար
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան