Թուրք սահմանախախտ տղան զբոսնել է մայրաքաղաք Երևանում. Էրմենիհաբեր
Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած և Հայաստանում կալանավորված 16-ամյա Ումութ Ալի Օզմեն ազատ է արձակվել: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ՝ նախօրեին թուրք տղան հոր հետ Երևանով զբոսնելիս պատասխանել է «Հյուրիյեթի» թղթակցի հարցերին:
Հարցազրույցում Ումութ Ալի Օզմենը պատմել է, որ հետաքրքրությունից դրդված է հատել սահմանը, միշտ հետաքրքրվել է Հայաստանով, այստեղ ապրող մարդկանցով:
Թուրքական կայքում հրապարակված տեսանյութում լրագրողը հարցնում է «Ուութ Ալի, սահմանը հատեցիր և հասար Երևանի սրտին: Ի՞նչ կասես, արժե՞ր». ինչին թուրք տղան պատասխանում է. «Այո, արժեր: Հիասքանչ քաղաք է, հրաշք տեղ: Մաքուր քաղաք է, ոչ մի աղբ չես գտնի: Հիանալի քաղաք է»:
Թուրք սահմանախախտը շեշտել է, որ հայկական կալանավայրում իրեն լավ են վերաբերվել, լրագրողի այն հարցին թե արդյոք նրա նկատմամբ բանտում ճնշում, բռնություն գործադրվել է, Օզմենը պատասխանել է. «Ոչ, ամեն բան շատ լավ էր»:
Թուրքիայի քաղաքացի 16-ամյա Ումութ Ալի Օզմենը հուլիսի 24-ին հատել էր հայ-թուրքական սահմանը և կալանավորվել: Նա Թուրքիայի Աքյայայի շրջանի Քյուչուքդուրդուրան գյուղի բնակիչ է:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ. Թուրքիայի անչափահաս քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
- Սահմանը հատած թուրք անչափահասի հայրը մտադիր է կրկին Երևան վերադառնալ
- Մուսթաֆա Օզմեն. «Գալիս եմ Հայաստան` որդուս տանելու»
- «Հրապարակ». Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Օզմենի հարցով դիմել են Արագած Ախոյանին
- ԱԳՆ խոսնակ. Էրդողանը Փաշինյանին չի զանգահարել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան