Հայկական գաթան` Գինեսի ռեկորդների գրքում
368 կգ 800 գ քաշով, 60 մետր երկարությամբ հայկական գաթան այսօր հայտնվեց Գինեսի ռեկորդների համաշխարհային գրքում: Այսօր Կարապի լճի տարածքում այսօր «Երևան 2800» միջոցառումների շրջանակում կազմակերպվել էր ռեկորդակիր գաթայի համտես հյուրասիրություն։
Ռեկորդը գրանցելու համար Հայաստան էր ժամանել Guinness world records limited գրասենյակի ներկայացուցիչ, միջազգային արբիտոր Ջոանա Մարի Բրենտը:
Գաթան պատրաստվել է «Երեմյան փրոջեքթս»-ի հրուշակագործների թիմի կողմից` ընկերության շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանի ղեկավարությամբ, աշխատել է 5 մասնագետ։