Հորդանանը մտադիր է բացել Սիրիայի հետ սահմանը
Հորդանանի թագավորության արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին հայտարարել է, որ երկիրը մտադիր է բացել Սիրիայի հետ սահմանը։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն։
Նա ընդգծել է, որ այս պահին կողմերը տեխնիկական դետալներն են քննարկում։
«Մենք ցանկանում ենք բացել սահմանները, տեխնիկական կոմիտեն այժմ հանդիպումներ է անցկացնում՝ դետալները համաձայնեցնելու համար, ինչն էլ թույլ կտա բացել սահմանները» ,- ասել է Սաֆադին։
Նախարարն ընդգծել է, որ Հորդանանը հենց սկզբից չի փակել Սիրիայի հետ սահմանը, դա արվել է երկրում իրավիճակի զարգացման պառճառով։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան