«Մանչեսթեր Յունայթեդը» Մոուրինյոյին փոխարինող է գտել
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է Մաուրիսիո Պոչետինոյի կամ Զինեդին Զիդանի թեկնածությունը որպես գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին փոխարինող։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Le 10 Sport պորտալը։
Ակումբը պատրաստվում է հրաժեշտ տալ պորտուգալացի մասնագետին մրցաշրջանի ընթացքում կամ դրա ավարտից հետո։ Մարզիչը լարված հարաբերություններ ունի մի շարք խաղացողների հետ։
Պոչետինոյի նշանակումը քիչ հավանական է, քանի որ նա պայմանագիր ունի լոնդոնյան «Տոտենհեմի» հետ և ակումբի ղեկավարության հետ պայմանավորվելը դժվար կլինի։ Զիդանն անգործ է այն պահից, երբ լքել է մադրիդյան «Ռեալը»։ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հրավիրել նրան, եթե Մաուրինյոն զրկվի աշխատանքից։
Հարակից հրապարակումներ`
- Պոգբան Մոուրինյոյի հետ հաշտվել է
- Պոլ Պարկեր. Մոուրինյոն չի կարողանում շտկել իրավիճակը
- Ժոզե Մոուրինյոն հրաժարականի շեմին է
- Զիդանը ցանկանում է զբաղեցնել Մոուրինյոյի տեղը
- Պոգբան զայրացրել է «Մանչեսթր Յունայթեդ»-ի մարզիչ Մոուրինյոյին
- Ժոզե Մոուրինյուն պատրաստ է դառնալ ազգային հավաքականի մարզիչ